Այսօր Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի ներկայացումից հետո մի քանի լրատվամիջոցներ հնարավորություն ունեցան հարց ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Առաջին լրատվական»-ի հարցը` պարոն վարչապետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բանավեճի կոչ է արել Ձեզ, պատրաստվո՞ւմ եք արդյոք արձագանքել, մնաց անպատասխան: Տիգրան Սարգսյանն անմիջապես հաջողություն մաղթեց լրագրողներին և հեռացավ:








































