Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում պատրաստվում է ավելացնել ՄԱԿ-ի ԱԽ մշտական և ոչ մշտական անդամների թիվը:
«Ինչպե՞ս կարելի է այսօր չտեսնել Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան կամ Գերմանիան ԱԽ մշտական անդամների շարքում: Նույնը վերաբերում է Աֆրիկայի և արաբական աշխարհի երկրներին»,- ասել է նախագահը L’Express պարբերականին տված հարցազրույցում:
Հիշեցնենք. ապրիլի 9-ին Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարաշավը: Նախագահական ընտրութունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-ին: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավոր մրցակիցներն են սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը և նացիոնալիստական թևի ներկայացուցիչ Մարին Լե Պենը: Երկրորդ փուլ անցնելու առավել մեծ հնարավորություններ ունեն Սարկոզին և Օլանդը:










































