Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհին, Բուկինգհեմյան պալատում կընդունեն օլիմպիական կրակը:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, հուլիսի 26-ին՝ Օլիմպիական խաղերի բացումից մեկ օր առաջ, երիտասարդ թագավորական զույգը կընդունի երեք մարզիկների, որոնք ջահը կմտցնեն պալատի տարածք:
13 հազար կիլոմետր երկարությամբ ճանապարհը, որով կրակը կհասցնեն Օլիմպիական մարզադաշտ, կանցնի մի քանի թագավորական նստավայրերով:
Հուլիսի 10-ին Էլիզաբեթ 2-րդ թագուհին Վինձորի պալատի պատշգամբից կհետևի ջահի ընթացքին: Հուլիսի 27-ին նա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ պաշտոնապես կբացի Օլիմպիական խաղերը:






































