«Ապրիլի 8-ից, երբ պաշտոնապես հայտարարվեց քարոզարշավի մասին, աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանին` Պալաչին պատկանող ուղևորատար ավտոբուսներն անմիջապես զարդարվեցին ՀՀԿ-ի դրոշակներով»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Մեկ-երկու օր անց, սակայն, այդ «զարդարանքներն» անհետացան ավտոբուսների վրայից: Արդեն ակնհայտ է, որ Պալաչի «թուրը չկտրեց» և Հանրապետականի համար իր կողմից տարվող քարոզչությունն էլ թիթեռնիկի կյանք ունեցավ: Այսպիսով, փաստվեց, որ Աբովյանում դրության տերը մնում է Ծառուկյանը, իսկ Պալաչն ընդամենը ջուրը չտեսած բոբիկացել էր:











































