«Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կենտրոնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների օգտին փորձում է քվեներ ապահովել՝ իր ընտրազանգվածին նրանց ուղղությամբ կողմնորոշելով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեր տեղեկություններով` օրեր առաջ, Մայրության օրվա՝ ապրիլի 7-ի առիթով Բեգլարյանը «Ջոս» ռեստորան է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական, բուժական և այլ հաստատությունների ներկայացուցիչներին և խնջույք կազմակերպել: Ներկա են գտնվել նաև Կենտրոնի պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Սադոյանը և Գարեգին Նուշիկյանը:
Ներկաներն ավելի շատ տպավորվել են ոչ թե թեկնածուների, այլ Բեգլարյանի՝ քաղաքապետին վայել պահվածքով»:







































