Եվրամիությունը մոտ ժամանակներս 23 միլիոն եվրո կտրամադրի սիրիական քաղաքացիական հասարակությանը օգնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Էշթոնի խոսքերով` Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի համաձայն՝ կրակի դադարեցումից հետո իրավիճակը երկրում նախկինի պես շարունակում է մնալ անկայուն և փխրուն: Նա նաև նշել է, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում մեծ դերակատարում ունեն Ռուսաստանը և Չինաստանը:







































