Ամեն տարի մենք օգտագործում ենք միլիոնավոր դոլարներ` փորձելով ազատվել տարբեր տեսակի ցավերից, բայց գիտնականները կարծում են, որ ցավն իրականում շատ կարևոր դեր է խաղում՝ մեզ օգնելով կենդանի մնալ:
Daily Mail-ը հաղորդում է, որ նման վարկածը կասկածի տակ է դնում արդեն 4 տասնամյակ ընդունված այն փաստը, ըստ որի՝ ցավը խանգարում է հիվանդին արագ բուժվել, և այդ պատճառով հարկավոր է այն դադարեցնել:
19-րդ դարում շատ բժիշկներ կարծում էին, որ ցավն իրականում օրգանիզմում իրականացնում է բուժման գործընթացներ:
Այս ամիս բրիտանացի գիտնականները բացահայտել են, որ սրտի կաթվածի ժամանակ զգացվող ուժեղ ցավն իրականում օգնում է փրկել մարդկանց կյանքը: Ցավի դեմ պայքարը նվազեցնում է մարդու ապրելու հավանականությունը: Հետազոտությունն իրականացրել են Բրիսթոլ համալսարանի հետազոտողները:










































