Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ, այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ճանապարհաշինության հարցերին:
Համապատասխան տեղեկություններով հանդես են եկել հանրապետության խոշոր ճանապարհաշինարարական ընկերությունների ղեկավարները:
Նախագահ Սահակյանը ճանապարհաշինությունը որակել է երկրի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը` ընդգծելով, որ վերջին տարիներին ակնառու է իրականացվող աշխատանքների ծավալների շոշափելի աճ: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան կառուցվող ճանապարհների որակի հետ կապված, ինչը բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարևորել է տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման և առաջատար փորձի կիրառման խնդիրները` համապատասխան հանձնարարականներ տալով ոլորտի պատասխանատուներին:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:








































