Ամեն մարդ իր մոլորակը պետք է մաքրի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթած երգիչ Էրիկ Կարապետյանը` խոսելով նախընտրական քարոզարշավի և երկրում փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Նա նշեց, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ վատ է: Ըստ նրա` պետք է շնորհակալ լինենք նրանով, ինչ ունենք. ամեն ինչ կախված է մեզնից:
«Նյարդայնացնող շատ բաներ կան, բայց պետք չէ կենտրոնանալ դրանց վրա. ամեն մարդ իր մոլորակը պետք է մաքրի: Օգնենք ցանկացած մարդու, ով կգա իշխանության»,- նկատեց Էրիկ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ մասնակցում է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության համերգներին և կմասնակցի բոլոր ուժերի համերգներին, եթե նման հրավերներ լինեն:






































