Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Հոլանդիա այցից առաջ հոլանդացի ազգայնական քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը Twitter սոցցանցում ունեցած իր էջում սպառնացել է Գյուլին՝ պահանջելով չայցելել Նիդերլանդներ:
Իր էջում նա Գյուլին որակել է որպես ՀԱՄԱՍ-ի ու «Հըզբոլլահի» ընկեր, քրիստոնյաներին ու քրդերին հալածող՝ ընդգծելով, որ իսլամիստ Գյուլը չպետք է ոտք դնի հոլանդական հողին և պետք է մնա տանը:
Հիշեցնենք, որ Գյուլը Նիդերլանդներ է մեկնել երեկ՝ դառնալով 11-ամյա ընդմիջումից հետո այդ երկիր այցելած Թուրքիայի առաջին նախագահը: