Monday, 20 05 2024
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան

Երևանում է Միխեիլ Սաակաշվիլին

Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նախագահ Սաակաշվիլիին ուղեկցող պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, պաշտոնատար այլ անձինք:

Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ նախնական գնահատմամբ, 2010թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է տասնմեկ տոկոսով: Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին գոհունակությամբ են խոսել հումանիտար ոլորտում փոխգործակցության մասին, որի օրինակներից մեկն էլ երկու նախագահների նախաձեռնությամբ անցկացված հայ և վրացի դպրոցականների օլիմպիադան է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-վրացական սահմանի հատման գործընթացներն առաջիկայում ավելի դյուրին, թափանցիկ, տրանսպորտային միջոցների համար բաց դարձնելու մասին, որպեսզի ավտոմեքենաները գրեթե առանց կանգ առնելու ընթանան մի երկրից մյուսը, ինչպես դա արվում է եվրոպական մի շարք պետություններում: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին արհեստականորեն ստեղծվող բյուրոկրատական խոչընդոտների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Նախագահներ Սարգսյանն ու Սաակաշվիլին անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրների:

Ավելի վաղ նրանք այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել են հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մրցանակաբաշխությանը:

Օլիմպիադայի կազմակերպման գաղափարը Հայաստանի և Վրաստանի նախագահներին է և նպատակ ունի երկու պետությունների համագործակցությունն ավելի ամրապնդել ու խորացնել ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլ նաև գիտակրթական ոլորտներում: Հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադային, որն անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա առարկաներից, յուրաքանչյուր երկրից մասնակցել է 30-ական աշակերտ: Պայմանավորվածության համաձայն, օլիմպիադան կլինի շարունակական, և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաև առարկաների ցանկը:

Երկու երկրների նախագահները յուրաքանչյուր առարկայից հաղթողներին հանձնել են համակարգիչներ: Մրցութային առարկաներից յուրաքանչյուրում ամենայուրօրինակ լուծում ներկայացրած Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցները խրախուսվել են նաև «Ամենայուրօրինակ լուծում» անվանակարգում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել են օլիմպիադայի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել` հաջողություններ:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում