Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մասնակցելու են ապրիլի 18-19-ը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների համատեղ նիստին:
Ապրիլի 18-ին տեղի է ունենալու պաշտպանության նախարարների նիստը, ապա արտգործնախարարների և պաշտպանության նախարարների համատեղ նիստը: Ահմեդ Դավութօղլուն և Իսմեթ Յըլմազը պլանավորել են Բրյուսելում անցկացնել մի շարք հանդիպումներ ՆԱՏՕ-ի գծով իրենց գործընկերների հետ:







































