Մոսկվայի հյուսիս-արևմուտքում հայ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին սպանված են գտել իր շենքի մուտքի մոտ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Հովհաննիսյանի մարմինը հայտնաբերել են հարևանները ապրիլի 17-ի առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում՝ վերելակի մոտ:
Հովհաննիսյանը մահացել է կրծքավանդակին հասցված երկու հրազենային վերքից: Ըստ քննիչների՝ հանցագործն օգտագործել է խլացուցիչով ատրճանակ:
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը:
Հովհաննիսյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածով, որը նախատեսում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, և «զենքի անօրինական շրջանառություն» հոդվածով:







































