ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը վնասվածք է ստացել Սենտ Լյուիսի կենդանաբանական այգի կատաարած մասնավոր այցի ընթացքում: Ինչպես հաղորդում է Life News-ը, քաղաքական գործիչը մտել է վանդակ, որտեղ պահվել են երկու մագելանյան պինգվիններ: Կենդանիներից մեկը սրընթաց վազել է Գինգրիչի վրա: Վերջինս չի հասցրել ուշքի գալ, երբ կենդանին կծել է նրան մատը: Այս մասին պատմել է կենդանաբանական այգու մամլո քարտուղար Սյուզան Գալլահերը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ամերիկյան Վերմոնտ նահանգի նահանգապետ Պիտեր Շամլինը հազիվ էր փրկվել 4 արջերի ձեռքից:
Շամլինը փորձել էր մերկ ձեռքերով ու ոտքերով քշել սոված արջերին թռչնաբնից: Բարեբախտաբար, նա կարողացել է փախչել ու թաքնվել տանը՝ խուսափելով արջերի ճանկերից։