Բրիտանական գրադարանը ձեռք է բերել Սուրբ Կուտբերտի Ավետարանը` Հովհաննու Ավետարանի ձեռագիր պատճենը, որը գրվել է 7-րդ դարում: Դա հնագույն եվրոպական գիրքն է, որը հասել է մինչ մեր օրերը ամբողջությամբ պահպանված: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գնումը գրադարանին արժեցել է 14 միլիոն դոլար:
Գրպանի Ավետարանը հայտնաբերվել է 1104 թ.Սուրբ Կուբերտի գերեզմանում՝ Անգլիայի հյուսիսում գտնվող Լինդիսաֆարն կղզում: Ենթադրվում է, որ գիրքն այնտեղ է գտնվել 698 թվականից:
Ավելի վաղ այդ գիրքը, որը փորձագետներն անվանել են աշխարհի ամենակարևոր գրքերից մեկը, պատկանել է ճիզվիտներին` Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու օրդեններից մեկին:







































