«ՀԺ»-ն գրում է, որ Գյումրիի քաղաքապետի դստեր 27-ամյա փեսացու Կարեն Եսայանի աղմկոտ սպանության գործով որպես կասկածյալ անցնող Հարություն Սարգսյանը նախօրեին կալանավորվել Է, նրան մեղադրանք Է առաջադրվել սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածներով: Մեղադրանքի հաստատման դեպքում երիտասարդը կարող Է դատապարտվել մինչև ցմահ ազատազրկման:
«Թեև ոստիկանությունը բացահայտված Է համարում Կարեն Եսայանի սպանությունը (ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ հայտարարել Է, որ գործն այլևս բացահայտված Է), մեղադրյալի մայրը՝ տիկին Անահիտը մեզ հետ զրույցում պնդեց, որ որդին հանցագործության հետ որևէ առնչություն չունի, նա անմեղ է»:
Հարցին՝ ճի՞շտ է, որ որդու մոտ ոստիկանությունը հայտնաբերել է իրեղեն ապացույցներ, որոնք անհերքելի են դարձնում նրա անմիջական կապը սպանության հետ, կինը ասել է, «Նման բան չկա: Դա սուտ է: Նրանք ոչ մի ապացույց չունեն, իմ որդին անմեղ է: Խուզարկության ժամանակ մեր տանը միայն մեկ հրացան են գտել, որը գրանցված է՝ օրինական ու երբևէ չի օգտագործվել»,- ապա թերթը հավելում է.
«Նշենք, որ կարելի Է փակված համարել սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի մահվան գործը: Լուրերը, թե քննիչի հետ տեղի ունեցածը սպանություն Էր, այդպես Էլ որևէ կերպ չհաստատվեցին:
Ըստ Ոստիկանության հայտարարությունների` վրաերթի և Կարեն Եսայանի սպանության միջև որևէ կապ չի բացահայտվել: Հիշեցնենք, որ Կարեն Եսայանի սպանության օրը՝ կեսգիշերն անց, Գյումրիի ոստիկանության բաժնի առաջ վրաերթի էր ենթարկվել ու տեղում մահացել նշված սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը:
Ավելի ուշ պարզվել էր, որ ոստիկանին վրաերթի էր ենթարկել «ՎԱԶ 21011» մակնիշի 45 ՍՕ 132 պետհամարանիշով ավտոմեքենան. վարորդը՝ Ռուդիկ Մուրադյանը, բերման էր ենթարկվել Շիրակի մարզային վարչություն և ձերբակալվել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վրաերթ մահվան ելքով (նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում) և 244 հոդվածի հատկանիշներով՝ դեպքի վայրը լքելը, որը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում:
Ի դեպ, այն ժամին, երբ տեղի է ունեցել վրաերթը, սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանն արդեն ոստիկանության Գյումրու բաժնում էր»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել ե, որ ոստիկանության փոխգնդապետի վրաերթի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը ևս շարունակվում է, իսկ վրաերթ կատարած անձնավորությունը կալանավորվել է:








































