Թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հովսեփյանը մրցակիցների կողմից այս պահի դրությամբ որևէ արտառոց ընտրակեղծիք կամ ընտրախախտում չի նկատել, որոնց մասին կցանկանար բարձրաձայնել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Ռուբեն Հովսեփյանը նկատեց, որ մինչ այժմ թիվ 6 ընտրատարածքում ամեն բան նորմալ է:
Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածուն հայտարարեց, որ իրեն մրցակից է համարում երեք թեկնածուներին էլ՝ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին և ՀԱԿ ներկայացուցիչ Ավետ Պողոսյանին:









































