Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինն ինքն իրեն մեղավոր չի ճանաչել՝ անցած ամիս Լոս Անջելեսում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար:
Reuters-ը հաղորդում է, որ 43-ամյա երգիչը չի ներկայացել դատարան, և նրա փոխարեն խոսել է դատապաշտպանը: Հաջորդ դատալսումը տեղի կունենա մայիսի 16-ին:
Հիշեցնենք, որ երգիչը ձերբակալվել էր մարտի 26-ին` Հյուսթոնի հանկարծակի մահվանից 6 շաբաթ հետո: Ոստիկանությունը նրա մեքենան կանգնեցրել էր, քանի որ Բրաունը մեքենան վարելու ժամանակ հեռախոսով խոսելիս էր եղել: Այնուհետև պարզվել էր, որ նա նաև հարբած է:







































