Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեքենբաուերը կարծում է, որ անակնկալ չի լինի, եթե իր ակումբը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլում հաղթահարի «Ռեալ»-ի արգելքը:
«Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ պայքարում «Բավարիա»-ն երկրորդ խաղակեսում մրցակցին սեղմեց իր տուգանայինում և սկսեց վտանգավոր պահեր ստեղծել: Եթե մեր ակումբը կարողանա 90 րոպեների ընթացքում այդպես գործել «Ռեալ»-ի դեմ, ապա մենք շանսեր կունենանք հաղթահարելու կիսաեզրափակիչ փուլի արգելքը»,- Bild պարբերականի փոխանցմամբ՝ ասել է «Կայզեր Ֆրանց»-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ն պարտվեց Դորտմունդի «Բորուսիա»-ին և վերջնականապես կորցրեց երկրի չեմպիոն դառնալու բոլոր շանսերը, սակայն Հենկեսի սաները ցուցադրեցին հիանալի ֆուտբոլ:







































