РИА Новости-ի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները «Վերին Լարս» անցակետում ժամանակավորապես դադարեցրել են Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց կապող Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ռազմավիրական ճանապարհով երթևեկության դադարեցման պատճառը վրացական կողմում տեղի ունեցած քարերի փլուզումն է, որոնք փակել են ճանապարհը: Ճանապարհի մաքրման աշխատանքները կարող են տևել մեկ օրից ավելի:











































