Ամերիկացի աշխարհագրագետները Մարսի վրա նկատել են ռելիեֆի ձևափոխումներ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Geology ամսագրին:
Ուսումնասիրության թիրախում եղել են Կարմիր մոլորակի հյուսիսային հատվածի մութ կետերը, որոնք գրեթե լույս չեն արտացոլում: Դրանք զբաղեցնում են 10 մլն քառակուսի կմ տարածք: Մասնագետներն ուսումնասիրվել են Mars Express զոնդի փոխանցմած տվյալները:
Գիտնականները հաստատել են, որ հարթավայրերը ծածկված են հրաբխային, երկաթ պարունակող ապակենման գոյացություներով: Դրանք սովորաբար առաջանում են հրաբխային արտանետումների արագ սառչելու հետևանքով: Նման ապակե դաշտեր երկրի վրա հանդիպում են Իսլանդիայում: Գիտնականների խոսքով՝ արդյունքները կարող են դիտվել որպես հերթական ապացույց առ այն, որ Կարմիր մոլորակում նախկինում հրաբխային ուժգին ակտիվություն է դրսևորվել:
Գիտնակաները նաև հայտնաբերել են, որ ապակե գոյացություները ենթարկվել են էրոզիայի: Դրանք մասնամբ ծածկված են սիլիցիում պարունակող շերտով:Էրոզիայի փաստը, գիտնակաների խոսքով՝ վկայում է բարձր թթվայնությամբ ջրի հետ փոխազդեցոթւյան մասին:
Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express զոնդը Մարս էր ուղևորվել 2003 թվականի հունիսին: Նրանում տեղակայված էր բրիտանական Beagle 2 զոնդը, որը պետք է դուրս գար մոլորակի մակևույթ և ուսումնասիրություններ կատարեր: Տեխնիակական խոտանի պատճառով այն կործանվեց, իսկ Mars Express-ը շարունակում է պտտվել Կարմիր մոլորակի շուրջը:








































