Անգլիայի Գավաթի ընթացիկ խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում հանդիպեցին «Տոտենհեմ»-ը և «Չելսի»-ն: Մինչև 43-րդ րոպեն խաղն ընթանում էր հավասար պայքարում, սակայն Դրոգբայի հարվածից հետո «արիստոկրատներ»-ին անհնար եղավ կանգնեցնել: «Չելսի»-ն 1:5 հաշվով հաղթանակ տարավ:
«Տոտենհեմ» – «Չելսի»` 1:5,
0:1 Դրոգբա (43’), 0:2 Մատա (49’), 1:2 Բեյլ (56’), 1:3 Ռամիրես (77’), 1:4 Լեմպարդ (81’), 1:5 Մալուդա (90’):
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչում հանդիպել էին մերսիսայդյան ակումբները` «Լիվերպուլ»-ն ու «Էվերթոն»-ը: Հանդիպումն ավարտվեց «Լիվերպուլ»-ի կամայական հաղթանակով` 2:1 հաշվով:
Եզրափակիչ մրցավեճը տեղի կունենա մայիսի 4-ին` «Ուեմբլի» մարզադաշտում:
Tottenham Hotspur V Chelsea by fodleongoo





































