Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը գնել է աշխարհի ամենամեծ նավթային հեղուկանավը: Այն նախատեսված է Պարսից ծոցի նոր նավթահանքերի նավթի փոխադրման համար:
Բացի այդ, Իրանը Չինաստանին պատվիրել է ևս 12 նավթային հեղուկանավ, որոնցից յուրաքանչյուրի տարողությունը կազմում է 2 միլիոն բարել: Դրանք Իրանին կհատկացվեն 2013 թվականին: Հեղուկանավերի ձեռքբերումը կթեթևացնի Իրանի նավթային հատվածի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների շրջանցումը:









































