«Սոված խաղեր» ֆանտաստիկ ֆիլմն արդեն 4 շաբաթ է՝ գլխավորում է հյուսիսամերիկյան վարձույթը: Հանգստյան օրերին այն 21,5 միլիոն դոլար է հավաքել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Վերջին կինոնկարը, որը վարձութում 4 շաբաթ անընդմեջ գլխավորել է վարձույթը, եղել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմը:
Ամերիկյան վարձույթում «Սոված խաղեր»-ի հավաքած ընդհանուր գումարը կազմում է 337 միլիոն դոլար, իսկ արտերկրում՝ 194 միլիոն: Այսպիսով՝ Lions Gate կինոստուդիայի ընդհանուր եկամուտը կազմում է 531 միլիոն դոլար:
Հանգստյան օրերին վարձույթում իր հավաքած գումարով երկրորդ տեղում է «Երեք բթամիտ» կատակերգությունը (17,1 մլն դոլար), երրորդում՝ «Անտառի խրճիթը» (14.8 մլն), 4-րդում՝ «Տիտանիկ»-ը՝ եռաչափ տարբերակով (11.6 մլն): Հնգյակը եզրափակում է «Ամերիկյան կարկանդակը» (10.6 մլն):









































