Իսպանական մամուլը տեղեկացնում է, որՄադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարևորություն է տալիս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ի հետ հանդիպմանը գոլ խփելու հնարավորությանը:
Խաղը կայանալու է գերմանական գրանդի հարկի տակ, ապրիլի 17-ին:
«Մեզ համար շատ կարևոր է այս խաղին գոլ խփելը: Արտագնա հանդիպումներին խփած գոլը առավելություն է տալիս: Չեմ պնդի, թե մենք անպայման եզրափակիչ ենք անցնելու,սակայն մեծ ցանկություն ունեմ կրկին խաղալու այդ մրցաշարի ավարտն ազդարարող հանդիպմանը:
Պետք է նշեմ, որ և՛ մենք, և՛ մյունխենցիները հարձակման գծում ուժեղ ենք խաղում, դինամիկ ֆուտբոլ ենք ցուցադրում: Սակայն «Բավարիա»-ին չի հաջողվի իր խաղով անակնկալի բերել մեզ»,- Ալոնսոյին մեջբերում է իսպանական մամուլը:





































