TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի ընդունած որոշմանը, որում խոսք է գնում Սիրիա 30 հոգանոց դիտորդական խումբ գործուղելու մասին:
Թուրքիայի ԱԳՆ-ն իր գոհունակությունն է հայտնել տվյալ որոշման ընդունման կապակցությամբ. «Այդ որոշումը պարունակում է կարևոր ուղերձ այն տեսանկյունից, որ արտացոլում է ՄԱԿ ԱԽ-ի ընդհանուր մոտեցումը:
Չնայած տվյալ որոշումը չի համապատասխանում մեր բոլոր սպասումներին՝ մենք այն դիտարկում ենք որպես ճիշտ ուղղությամբ կատարված քայլ: Թուրքիան Սիրիայի ղեկավարությունից ակնկալում է ՄԱԿ ԱԽ-ի որոշման ու նրա կոչերի անհապաղ կատարում, որոնք ցայժմ չեն իրագործվել»:









































