Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի է ունեցել Ազգային ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր Հանրային հեռուստաընկերությունը և մշակույթի նախարարությունը:
Հաղթողներ են ճանաչվել 15 անվանակարգերում: Եղել են նաև հատուկ մրցանականեր: Մրցանակաբաշխությանը ներկայացել են նաև երգիչ-երգչուհիներ, ովքեր ներկայացված չեն եղել անվանակարգերում` Դալիթան, Հայկոն, դերասանուհի Անի Երանյանը, Պարի պետական խումբը և այլն:
Հատուկ մրցանակներ շնորհվեցին «10+10» նախագծին, Արմեն Թորոյանին, Նադեժդա Սարգսյանին, Արթուր Գրիգորյանին և այլոց: Լավագույն ռադիոծրագիր մրցանակը հանձնեցին հաղորդավարներ Արևիկ Ուդումյանն ու Էրիկ Անթառանյանը: Հաղթող ճանաչվեց «Թայմ աուտ» ռադիոծրագիրը, որի վարողներն են Ժակը և Լուլուն: Տարվա լավագույն երգիչն է Էրիկը, տարվա լավագույն երգչուհին` Սոնա Շահգելդյանը:
Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը Սուսանա Շահինյանի կողմից շնորհվեց Հանրային ռադիոյի 85 և Հանրային հեռուստաընկերության 55 տարիների հոբելյանական ծրագրերին մրցանակը հանձնվեց Արմեն Ամիրյանին: Տարվա լավագույն ալբոմը «Դորիանս» խմբինն էր, տարվա լավագույն դուետ ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանի և Միհրան Ծառուկյանի` «Ինչու քեզ սիրեցի» կատարումը, տարվա լավագույն ռոք խումբ` Beautified Project-ը, տարվա լավագույն ջազային նախագիծ` «Կատուները», տարվա լավագույն ժողովրդական համույթ` Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, լավագույն դասական ալբոմ` Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը»։
Հատուկ մրցանակներ շնորհվեցին «Դար 21» հեռուստաընկերությանը, «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլգիայի ստեղծման համար՝ Արմեն Ամիրյանին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: Տարվա լավագույն ֆիլմի երաժշտություն ճանաչվեց Արտո Թունջբոյաջյանի` «Ալաբալանիցան»:











































