Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում ընտրել միջազգային դիտորդներին՝ կախված նրանց ազգային պատկանելությունից և վերահսկել նրանց գործողությունները հանուն նրանց իսկ անվտանգության: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի նախագահի՝ մամուլի հետ կապերի խորհրդական Բուսեյնա Շաաբանին:
«Դիտորդների աշխատանքները և նրանց տեղաշարժման կարգը կհամակարգվի Սիրիայի կառավարության կողմից, այլապես Սիրիան չի կարողանա պատասխանատվություն կրել նրանց անվտանգության համար»,- լրագրողներին ասել է Շաաբանը:
Նրա խոսքերով՝ Սիրիան իրավունք ունի հրաժարվել դիտորդներից՝ կախված նրանց ազգային պատկանելությունից: Նա նշել է, որ, վերջին հաշվով, Սիրիայում միջազգային դիրտորդների թիվը կհասնի 250-ի, ինչպես որ սահմանվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ում:
Միջազգային դիտորդների առաջին խումբը Սիրիա է ժամանել կիրակի, իսկ երկուշաբթի նրանք կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը:







































