Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մինչև չիմանանք, թե ինչ ենք ուզում

Ինչ է ուզում միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցում և ինչ է ուզում միջազգային հանրությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումներում, և արդյոք որքանով են այդ ուզածները իրար հտ փոխկապակցված և որը որից է բխում: Այդ հարցերը թերևս էական են հասկանալու համար, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: Որ կատարվում է ճակատագրական, վճռորոշ ինչ որ գործընթաց, թերևս վեր է կասկածից: Բայց թե հատկապես ինչ, հատկապես որ ուղղությամբ, հատկապես ներքինն է Ղարաբաղի համար, թե Ղարաբաղն է ներքինի համար, այդ հարցերի պատասխանները շատ մշուշոտ են:

Նկատելի է նաև, որ թե արտերկրում, թե Հայաստանի ներսում շատ քիչ ցանկություն կա հասարակությանը տալ այդ հարցերի վերաբերյալ պատասխաններ: Առավելագույնը բավարարվում են միայն ակնարկներ հղելով: Մյուս կողմից, միգուցե իրավիճակը հենց այնպիսին է, որ դրանից ավելին ոչ ոք չի էլ կարող ասել հասարակությանը, համենայն դեպս քաղաքականության սուբյեկտներից: Բանն այն է, որ նրանց համար էլ թերևս հայտնի չէ, թե ով ով է և ինչ է ուզում: Միջազգային հանրություն ասվածն այսօր չունի մեկ դեմք: Նույնիսկ երկուսը չունի` ԱՄՆ կամ Ռուսաստան: Այսօր դեմքերը շատ են, և դրանից էլ շատանում են դեպքերը տարբեր ռեգիոններում: Հետևաբար դժվար է միարժեք ասել, թե ով ինչ է ուզում, կամ այսինչը ով է ուզում և ով չի ուզում:

Ահա այդ բարդ և դժվարին իրավիճակում, այդ հորձանուտում կուլ չգնալու համար Հայաստանի հասարակությունը թերևս ունի մի ելք` որոշել, թե ինքն ինչ է ուզում: Ինչ ենք մենք ուզում մեր իսկ պետությունից, ինչ ենք մենք ուզում Ղարաբաղի հարցում, ինչ ենք մենք ուզում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, անգամ Ադրբեջանից:

Ինչ ենք մենք ուզում, ինչպես ենք մենք պատկերացնում մեր պետության ապագան, որպես պետության կրող մեր փոխհարաբերությունների ապագան այլ պետությունների, այլ սուբյեկտների, այլ քաղաքակրթությունների և արժեհամակրգերի հետ: Միևնույն է, ուրիշների ուզածը հասկանալու մեր փորձերը ապարդյուն են լինելու, քանի դեռ մենք մեր ուզածը ամբողջությամբ, կամ հնարավորինս ամբողջությամբ չենք կարողացել հասկանալ ու ձևակերպել, չենք հստակեցրել ինքներս մեզ համար: Մենք մեզ պետք է հասկանանք, աշխարհին հասկանալու համար: Եվ այդ ժամանակ միայն մենք կունենանք վտանգներից խուսափելու, մարտահրավերներին դիմակայելու հնարավորություն: Կօգտագործնք այդ հնարավորությունը, թե ոչ, դա այլ խնդիր է: Բայց մենք այսօր այդ հնարավորությունը չունենք էլ, քանի որ մենք մեր իսկ ուզածի մասին չունենք հավաքական պատկերացում, չունենքն կոնսենսուսային բանաձև մեր ապագայի վերաբերյալ: Առանց այդ բանաձևի հարցը լուծելու, մնացյալ բանաձևների որոնումներում մենք չենք կարող հաջողություն ակնկալել:

Առավելագույնը ունենալու ենք թվացյալ հաջողություն, հպանցիկ հաղթանակ: Դժբախտաբար, մեր անկախության տարիները հաստատեցին այդ պարզ ճշմարտությունը, որի վկայությունը դարձավ մեր հաղթանակի այսօր հեղհեղուկ դարձաձ ու վտանգված ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում