Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ընտրությունների արդյունքները որոշելու է ոչ թե PR-ը, այլ` պայմանավորվածությունները «ռազբորկաների» արդյունքում

Ընտրությունների արդյունքները որոշելու է ոչ թե PR-ը, այլ թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու «ռազբորկաների» արդյունքում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Հարցին, թե Գյումրիի քաղաքապետի այն հայտարարությունը, որ իր փեսայի սպանության մեղավորները ԲՀԿ-ականներ են, ի՞նչ ազդեցություն կունենա ԲՀԿ ռեյտինգի վրա, փորձագետը պատասխանեց, որ բոլոր տեսակի վարկաբեկող նյութերը, անկախ նրանից, թե որքանով են դրանք հիմնավորված, բացասական առումով իրենց ազդեցությունը թողնում են կուսակցությունների ռեյտինգի վրա:

Ըստ նրա` բայց թե որքանով կարող են որոշիչ լինել կուսակցությունների հաջողության վրա ընտրություններում՝ դա արդեն մի փոքր այլ խնդիր է, և ամեն կոնկրետ դեպք պետք է առանձին քննարկել և դիտարկել: Է. Վարդանյանի դիտարկումներով` հնարավոր է, որ շատ քիչ ազդեցություն ունենա, ընդհանուր առմամբ մոռացության մատնվի: «Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ հակափիառը, ըստ էության, մեծ դեր է խաղում այն ժամանակ, երբ իրականում հավասար պայմաններ են ստեղծված և կուսակցությունները միմյանց հետ մրցակցային հարաբերությունների մեջ են և այլ գործոններ չկան, որոնք առավելություն են տալիս այս կամ այն կուսակցությանը: Այս դեպքում չնչին ինչ-որ բան կարող է մեծ ազդեցություն թողել ընտրությունների արդյունքների վրա: Իսկ այս դեպքում, երբ ընտրություններն ի սկզբանե անցնում են անհավասար մթնոլորտում, կարող ենք ասել, որ դրանք արդար և ազատ չեն լինում՝ անկախ քվեարկության ընթացքից»,- մեկնաբանեց փորձագետը` հավելելով, որ այս առումով բոլոր քայլերը զուտ ներխմբային, ներկլանային «ռազբորկաների» դաշտից են, այսինքն` ընտրությունների արդյունքները որոշելու է ոչ թե PR-ը, այլ այն, թե ինչ պայմանավորվածությունների են գալու այդ «ռազբորկաների» արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում