Օկլահոմա նահանգի համանուն քաղաքում տորնադոյի զոհ է դարձել երկու մարդ: Մի քանի ամերիկացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Interfax-ի փոխանցմամբ` քաղաքում և մոտակա բնակավայրերում կան ավերածություններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Օկլահոմա նահանգում ուժեղ կայծակը, որին հետևել էր տորնադոն, առանց էլեկտրականության էր թողել մոտ 7 հազար մարդու:
CNN-ի փոխանցմամբ` ամենաշատը տուժել են Նորման, Օկլահոմա-Սիթի, Փեդմոնթ քաղաքները:
Մարտի սկզբին ԱՄՆ-ում տորնադոյի զոհ էր դարձել 52 մարդ: