Պաղեստինամետ «նավատորմի» կազմակերպիչները հայտարարել են, որ թուրքական իշխանություններն իրենց ինքնաթիռներ մտնելու իրավունք չեն տալիս: Հիշեցնենք, որ այս ակցիայի հազարավոր մասնակիցները պետք է «Երկրի օրվա» կապակցությամբ ապրիլի 15-ին ժամանեին Իսրայել:
Ավելի վաղ առաջատար եվրոպական և ամերիկյան ավիաընկերությունները հայտարարել էին, որ ակցիայի մասնակիցների վայրէջքը թույլ չեն տալու:
Անցած տարի համանման ակցիան ավարտվեց «Բեն- Գուրիոն» օդանավակայանում մի քանի տասնյակ ձերբակալություններով:











































