Կիրակի օրը, տեղի ժամանակով ժամը 11.57-ին ինդոնեզական Սումատրա կղզու արևմտյան մասում` Հնդկական օվկիանոսում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը Բանդի-Աչեխ խոշոր քաղաքից 651 կմ հեռավորության վրա է՝ 15 կմ խորությամբ:
Նախնական տվյալների համաձայն՝ ցունամիի վտանգ չկա: 6 և ավել մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը համարվում են ուժեղ և կարող են առաջացնել ցունամիներ:
Հիշեցնենք, որ Բանդա–Աչեխում 2004 թ երկրաշարժի և դրան հետտևող ցունամիի հետևանքով զոհվել էր մոտ 130 հազար մարդ:









































