Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդ Կիմ Չեն Ունը այսօր առաջին անգամ խոսել է հանրության առջև`Փխենյանում տասնյակ հազարավոր մարդկանց ասելով, որ իր համար առաջնայինը կլինի երկրի ռազմական ուժը, և ինքը արժանապատվորեն կշարունակի իր հոր գործը:
Ինչպես հաղորդում է The Washington post-ը, ելույթ ունենալով հրապարակում հավաքված զինվորների ու քաղաքացիների առջև՝ Կիմը հատկապես նշել է, որ երկիրն ունի ուժեղ բանակի կարիք, որը պատրաստ կլինի պատերազմական գործողությունների:
Associated press-ի փոխանցմամբ՝ Կիմն ասել է. «Ռազմական տեխնոլոգիաների գերիշխանությունը այլևս իմպերիալիստների մենաշնորհը չէ»: Նրա ելույթը տևել է 20 րոպե: