Համաշխարհային ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում են ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Ստարկի հայտարարությունը, թե տարեվերջին ինքը Apple-ի հետ համատեղ ինչ-որ հեղափոխական բան է թողարկելու:
Ենթադրությունները շատ տարբեր էին: Ոմանք կարծում էին, որ հեղափոխությունը վերաբերելու է հեռուստացույցների, ոմանք` մեքենաների: Ֆիլիպը նկատի ուներ Սթիվ Ջոբսի զբոսանավը, որի դիզայներական լուծումների ուղղությամբ նա վաղուց է աշխատում: Զբոսանավի կառուցումը կսկսվի առաջիկա ամիսներին` Դանիայի թագավորությունում: 75-մետրանոց զբոսանավի կառուցման գծագրերը գաղտնի են պահվում:
Apple-ի հետ համագործակցության մասին Ստարկն անձամբ էր հայտնել լրագրողներին: Ընկերության մամլո քարտուղարը հերքել է ֆրանսիացի դիզայների հետ համատեղ նախագիծ իրականացնելու մասին լուրերը:
Ինչպես մեջբերում է CNet-ը, Apple-ի նախկին ղեկավարը նախկինում խորհրդակցել է Ստարկի հետ իր խոշոր նախագծերից մեկի`75-մետրանոց զբոսանավի դիզայներական լուծումների շուրջ:







































