Ահաբեկչական խմբերն այսօր Հալեպում և Հոմսում զինված հարձակումներ են իրականացրել , հաղորդում է սիրիական САНА տեղեկատվական գործակալությունը:
Երկրի տնտեսական մայրաքաղաքում`Հալեպում, Դամասկոսից 340 կմ հյուսիս, գրոհայինները ցերեկով հայտնվել են քաղաքի փողոցներում և սկսել են կրակել անցորդների ու ոստիկանների, ինչպես նաև Ար-Ռաշիդ մզկիթ աղոթելու գնացող հավատացյալների ուղղությամբ: Կան սպանվածներ ու վիրավորներ:
Գրոհայինները գրավել են Ջեբել-էլ-Իզա թաղամասում գտնվող հեռուստառադիոկենտրոնի շենքը և այնտեղ ջարդ են սկսել: Շենքի մի մասն այրել են: Փողոցները բարիկադավորելով` հանցագործները պարեկային ավտոմեքենաների վրա վառելանյութով շշեր են նետել: Իշխանությունները միջոցներ են ձեռնարկել, որպեսզի լոկալացնեն Հալեպի կենտրոնում գտնվող թաղամասը, որտեղ տեղի է ունեցել զինված սադրանքը:
Հոմսում, գործակալության տվյալներով, զինված ծայրահեղականները նռնականետերով ռմբակոծել են Զախրա թաղամասը: Երեք հրթիռները պայթել են բազմամարդ հրապարակներից մեկում: Բժշկական աղբյուրների տվյալներով` զոհվել է մեկ և վիրավորվել` 29 մարդ:






































