Շվեդ գիտնականները եզրակացնում են, որ ֆուտբոլը նպաստում է գլխուղեղի զարգացմանը: Այդ խաղի շնորհիվ զարգանում են գլխուղեղի` պլանավորումն ու վերացական մտածողությունը կազմակերպող հատվածները:
Հետազոտությանը մասնակցել են ֆուտբոլիստներ և ֆուտբոլով զբաղվող` պատրաստվածության տարբեր մակարդակ ունեցող մարդիկ: Նրանք ծագած խնդիրների լուծման համար պահանջվող որոշումներ կայացնելու ունակությունները ստուգող D-KEFS թեստ են անցել: Պարզվել է, որ թեստերի ամենաբարձր մակարդակն ապահովել են «էլիտար» ֆուտբոլիստները: Ցածր դիվիզիոնների ֆուտբոլիստները միջին մակարդակ են ցույց տվել: Իսկ ամենավատ ցուցանիշներն ունեցել են ֆուտբոլի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ:









































