Sleeping Dogs քրեական խաղը Square Enix ընկերությունը կթողարկի օգոստոսի 14-ին: Առաջինը այն հասանելի կլինի ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը` հղում անելով Inc Gamers պորտալին: Խաղը Եվրոպա կհասնի 3 օր ուշացումով:
Ընկերությունը ներկայացրել է այն առավելությունները, որոնք հասանելի կլինեն հյուսիսամերիկացի խաղացողներին:Ովքեր խաղը նախապես կպատվիրեն Amazon-ում, կստանան Shaolin Showdown լրացուցիչ առաքելությունը, լրացուցիչ ակնոցներ, Շաոլինի համար զինվորական լրացուցիչ համազգեստ և հերոսի բնակության վայրի դեկորատիվ իր: Իսկ ովքեր խաղը նախապես կպատվիրեն GameStop-ում, կստանան High Speed-ի առաքելությունը, ոստիկանական համազգեստ, ինքնաձիգ և բացառիկ փոխադրամիջոց:
Խաղի գլխավոր հերոսը հոնկոնգցի ոստիկան Վեյ Շենն է, որն աշխատում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժանմունքում: Խաղի ստեղծման մասին հայտարարվել էր դեռևս փետրվարին:








































