ՕԵԿ-ը իր ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերը՝ կանանց գլխաշորի հետ միասին մարտի 8-ից մինչ օրս շարունակում է բաժանել տավուշցի կանանց: ՕԵԿ-ի առաքյալները այցելում են բնակարաններ՝ հասցեատերերին իրենց հասանելիք նվերը մատուցելու նպատակով:
Տոնական փաթեթի մեջ զետեղված է գլխաշոր՝ Արթուր Բաղդասարյանի անունից և ՕԵԿ-ի հեղինակած օրենքների շնորհիվ արձանագրած դրական փոփոխությունները: Կանանց մեկամսյակի առիթով նվերներ բաժանելը փաստորեն շարունակվում է նաև քարոզարշավի ընթացքում: Անցյալ տարի Արթուր Բաղդասարյանը չէր հիշել կանանց մեկամսյակը, և թերևս դա է պատճառը, որ այս տարի արդեն ավարտված մեկամսյակը դեռևս նրա կողմից շարունակվում է:
Նշենք, որ Տավուշի 41-րդ ընտրատարածքում ՕԵԿ-ն ունի թեկնածու: