Երեկ լուրջ սկանդալ է սկսվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Կոլումբիա` ամերիկյան երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար: Associated Press գործակալությունը հաղորդում է, որ սկանդալը կապված է Օբամային ուղեկցող անվտանգության ուժերի հետ:
Այդ խմբի 12 անդամներ ետ են ուղարկվել ԱՄՆ: Հայտնի է, որ նրանցից առնվազն մեկը մեղադրվել է մարմնավաճառ վարձելու համար: Հայտնի չէ, թե ինչ խախտում են կատարել ետ ուղարկված խմբի մյուս անդամները:
Հաղորդվում է, որ «սեքս» սկանդալի մեջ հայտնված խմբի անդամներից մեծ մասն ամուսնացած է: ԱՄՆ հատուկ ծառայության մամուլի քարտուղարն ասել է, որ այդ խմբի արտաքսումը Կոլումբիայից չի ազդել Օբամայի անվտանգության ապահովման գործի վրա:











































