«Հրապարակ»-ը գրում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 12-ին Վայոց ձորի Վարդաշեն համայնք է այցելել մեծամասնականով առաջադրված «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը:
Հանդիպման ժամանակ բնակիչները բարձրացրել են գյուղի գազիֆիկացման և խմելու ջրի խնդիրը: Արսենյանը խոստացել է օգնել գազիֆիկացնելու հարցում: Ինչ վերաբերում է խմելու ջրի խնդրին, որը լուծելու համար անհրաժեշտ է մոտ 1 միլիարդ դրամ, թեկնածուն ասել է, որ դա իր ուժերից վեր է, և խորհուրդ է տվել դիմել վարչապետին՝ «դա վարչապետի մակարդակի հարց է»:
«Հիշեցնենք, որ խոստումները ևս արգելված են Ընտրական օրենսգրքով, քանի որ գնահատվում են որպես ընտրակաշառք»:









































