«Երեկ Արարատի մարզ այցելած Սերժ Սարգսյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որն անազատության էր դատապարտվել լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Երբ զարմացած լրագրողները Սարգսյանին հարցրել են՝ Սերժ Սարգսյանի՞ն Է պաշտպանելու ընտրությունների ժամանակ, նա հայտարարել Է՝ ոչ Սերժին, ոչ Լևոնին, իր ավագ եղբոր ընկերներին Է պաշտպանելու: Բայց սա միակ ուշագրավ բանը չի եղել Արարատի մարզում, այստեղ Սերժ Սարգսյանն ընտրողներին կոչ Է արել քվեարկել մեծամասնականով թիվ 18-ում առաջադրված ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին: Ի դեպ, Արարատի մարզում Սերժ Սարգսյանին ուղեկցողների մեջ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի եղել: Վերջինս իր թոռների հետ կանգնած է եղել հրապարակում»:











































