Գյումրիի քաղաքացի Հենրիկ Մալխասյանը այսօր վաղ առավոտից նստացույց է հայտարարել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանի դիմաց: Այս մասին տեղեկացնում է lragir.am կայքը։
Մալխասյանի խոսքերով՝ իր պահանջն այն է, որ զինծառայության ընթացքում միտումնավոր սպանված իր որդու գործով արդար վճիռ կայացվի։
Հենրիկ Մալխասյանը այժմ էլ գտնվում է դատարանի դիմաց, նա իր պահանջները գրել է պաստառների վրա և սպասում է պետական մարմինների արձագանքին։









































