«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Գասպարն իսպանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ խաղարկության եզրափակիչում կատալոնացիների և «արքայական ակումբ»-ի հնարավոր հանդիպման մասին:
«Կարծում եմ` «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև կայանալիք եզրափակչի հանդիպումը շատ վտանգավոր կլինի երկու ակումբների երկրպագուների առողջության համար: Այդ եզրափակիչը պատմական կդառնա և երկար կմնա մարդկանց հիշողություններում: «Բարսելոնա»-ին ու «Ռեալ»-ին սպասում եմ ՉԼ եզրափակիչում»,- հայտարարել է Ժոան Գասպարը:
Կատալոնական ակումբի նախկին ղեկավարը խոսել է նաև ազգային առաջնությունում երկու ակումբների ունեցած հնարավորությունների մասին: Նա չի բացառել, որ Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսի նվաճման համար մղվող պայքարը նույնպես կծավալվի այս երկու ակումբների միջև և կորոշվի «Քամփ Նոու»-ում դիմակայության ժամանակ:










































