Թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են,որ ապրիլի 13-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանը Վարդենիսում հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ: Հանդիպման ընթացքում գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկվել են ընտրական գործընթացներին վերաբերվող հարցեր` մասնավորապես նախըտրական շտաբի կողմից հայտնաբերված ընտրացուցակներում մեծածավալ թերությունների և քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ խախտումների մասին: Ինչպես նաև Վ. Ջհանգիրյանը ներկայացրել է իր շտաբի գործունեությունը:
11.04.2012թ. Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբը դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 23 ԸԸՀ ՕԵԿ կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բոթոյանի կողմից նախըտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների` ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված պահանջների վերաբերյալ:
13.04.2012թ. թիվ 23 ԸԸՀ-ն քննարկել և ամբողջ ծավալով բավարարել է դիմում-բողոքը և որոշում է կայացրել եռօրյա ժամկետ տրամադրել խախտում թույլ տված թեկնածուին դրանք վերացնելու համար: