ԱՄՆ-ում վախճանվել է օպերայի արվեստի հանրահայտ դեմքերից մեկը` աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը:
Չուգասզյանն աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում, Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում, Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում, այնուհետև կոմպոզիտոր Ջանկառլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962 թ-ից եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի, 1980-ական թվականների վերջից՝ խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում:
Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր՝ Նորմա` Վինչենցո Բելլինիի «Նորմա», Ամներիս, Ազուչենա` Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր» և այլն: 1978 թ-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը Չուգասզյաննը երգել է հայերեն:
Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակին:








































