News Georgia-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում սկսել է մեծ հանրաճանաչություն ստանալ մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Գոգա Խաչիզադեն ապրիլի 7-ին Նեպալում կախովի կամրջից թռչում 160 մետր բարձրությունից: Թռիչքից առաջ Խաչիզադեն հայտարարում է, որ հավանաբար ինքն առաջին նախարարն է, ով իրականացնում է նմանատիպ թռիչք:









































