Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդը ցանկանում է մենամարտել Կլիչկո եղբայրներից որևէ մեկի հետ: Հոլիֆիլդը կարծում է, որ եթե եղբայրներից մեկը համաձայնի մենամարտել իր հետ ԱՄՆ-ում, ապա իրենցից յուրաքանչյուրը կկարողանա 20 մլն. դոլար վաստակել: «Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը 20 մլն. դոլար կվաստակի: Մարտը Գերմանիայում կազմակերպելու մեջ իմաստ չեմ տեսնում, քանի որ ամերիկացիները հաստատ պատրաստ են ավելի շատ գումար ծախսել Կլիչկոներից որևէ մեկին նոկաուտում տեսնելու համար», – ասել է Հոլիֆիլդը` Fanhouse.com-ին տված հարցազրույցում: