Չինաստանի ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական վարչությունը «Տիտանիկի» 3D ֆորմատի ցուցադրությունից հանել է այն տեսարանը, որում Լենոնադրո դի Կապրիոն նկարում է մերկ Քեյթ Ուինսլեթին:
Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, նման որոշում է կայացվել՝ կապված այն մտավախությունների հետ, որ հանդիսատեսը կարող է դիպչել Ուինսլեթին:
«Քանի որ 3D էֆեկտներն արված են բացարձակապես իրականությանը մոտ, մենք մտավախություն ունեինք, որ հանդիսատեսը կսկսի նրան դիպչել ձեռքերով, իսկ դա մյուսներին կխանգարի հանգիստ դիտել ֆիլմը»,- ասել են վարչության ներկայացուցիչը:
Հանդիսատեսի շրջանում սակայն դա դժգոհությունների տեղիք է տվել: «Ես մոտ 15 տարի սպասել եմ, բայց հաստատ ոչ սառցաբեկորներին»,- ասել է նրանցից մեկը:










































