Sunday, 07 06 2026
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր

Լատվիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն ամենամեծաթիվն է

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին` Աժ փոխնախագահը Հայաստանի ու Լատվիայի հարաբերությունները բնորոշել է որպես բարիդրացիական և նշեց, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն քաղաքական, տնտեսական, կրթության ու մշակույթի ոլորտներում:

Շարմազանովը նկատել է, որ 21-րդ դարը պետք է դառնա նոր դարաշրջան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի հաստատումը, ինչպես նաև համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը տարբեր ձևաչափերի միջազգային միջխորհրդարանական կառույցներում: Կողմերը նշեցին, որ քաղաքական կուսակցությունների միջև շփումներն ակտիվացնելու նոր շրջանակ կարող է դառնալ նաև ԵԺԿ-ն, որին նոր է անդամակցել ՀՀԿ-ն: Լատվիայի դեսպանը հատկանշական է համարել, որ իրենց խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն ամենամեծաթիվն է: Ըստ դեսպանի`սա վկայում է լատվիացիների բարեկամական վերաբերմունքն ու մեծ հետաքրքրությունը հնագույն մի երկրի նկատմամբ, որը հաճախ է դիմակայել դժվարություններին իր հոգևոր և քրիստոնեական արժեքներով:
Աժ փոխնախագահի խոսքերով` Հայաստանն ու Լատվիան ընդհանրություններ շատ ունեն` այդ թվում և անկախության համար պայքարում: Նա երկու երկրներին միավորող գործոն է համարել նաև եվրաինտեգրումը, և, որպես ԵՄ անդամ երկրի, Լատվիայի փորձն ու աջակցությունն օգտակար համարեց Հայաստանի համար եվրաինտեգրման ճանապարհին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Նրա խոսքերով` Հայաստանի համար ժողովրդավարացումը այլընտրանք չունի, և դա հասկանում են բոլորը: Աժ փոխնախագահը ներկայացրեց նախընտրական գործընթացները` նշելով, որ օրերս մեկնարկած քարոզարշավում բոլոր կուսակցություններին տրված են հավասար հնարավորություններ:

Հանդիպման ընցթացքում խոսվել է նաև ԼՂ հակամարտության մասին: Դեսպան Գինտս Ապալսն անդրադարձավ Եվրամիության դերակատարությանը խնդրի կարգավորման գործընթացում: Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ ԵՄ օժանդակությունը կարող է շատ կարևոր լինել, սակայն խնդրի կարգավորման ամենաարդյունավետ և գործուն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա համոզմունք հայտնեց, որ խնդիրը ոչ թե ձևաչափի ընտրության մեջ է, այլ` Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի ու ռազմատենչ հայտարարությունների: «ԵՄ-ն մեզ օգնած կլինի, եթե իրերը կոչի իրենց անունով»,-ասաց պրն. Շարմազանովը և պարզաբանեց. «Եվրանեսթի» Բաքվում կայացած լիագումար նիստի ընթացքում Իլհամ Ալիևի «ֆաշիստներ» անվանարկումն ուղղված հայերին այդպես էլ քննադատության չարժանացավ եվրոպացի որևէ պաշտոնյայի կողմից:

Հանդիպման վերջում Լատվիայի դեսպանը ևս հաստատել է հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը: Այս առումով նա կարևորել է Աժ նախագահի ծրագրված այցը Լատվիայի Հանրապետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում